«Դա Վինչիի գաղտնագիրը» գրքի էլեկտրոնային տարբերակն անվճար կլինի՝ անակնկալով հանդերձ
Լույս ընծայումից 10 տարի անց և տասնյակ միլիոնավոր տպաքանակով վաճառքից հետո այս շաբաթ Դեն Բրաունի «Դա Վինչիի գաղտնագիրը» գրքի էլեկտրոնային տարբերակն առցանց անվճար կդառնա, հայտնում է Huffington Post-ը:
Doubleday հրատարակիչն այդ մասին հայտնել է երկուշաբթի օրը՝ տեղեկացնելով, որ Բրաունի սկանդալային բեսթսելլերն անվճար մատչելի կլինի մինչև մարտի 24-ը: Այն կներառի նաև Բրաունի հաջորդ վեպի՝ «Դժոխքի» նախաբանն ու առաջին գլուխը, որը լույս կտեսնի արդեն մայիսին:
«Դա Վինչիի գաղտնագիրը» լույս է տեսել 2003-ի մարտի 18-ին և մինչ օրս աշխարհում վաճառվել է 80 մլն օրինակով:
Իսկ նոր գրքի գովազդումն ԱՄՆ-ում կանի հենց Բրաունը, միջոցառումները կհեռարձակվեն տարբեր գրադարաններում և գրախանութներում:










