Մեծ Բրիտանիայի Թագավորական մրցանակը ստացել են համացանցի ստեղծողները

00:49 • 19.03.13

Պատմության մեջ առաջին նորարարությունների Թագավորական մրցանակը ստացել են համացանցի ստեղծողները՝ սըր Թիմ Բերներս-լին, Ռոբերտ Կաննը, Վինտոն Սերֆը, Լուի Պուզանը և Մարկ Անդրիսսենը: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով BBC News-ին:


5 մրցանակակիրներն իրենց մեջ կբաժանեն 1 միլիոն ֆունտ ստերլինգը: Կազմակերպիչներն իրենց որոշումը մեկնաբանել են նրանով, որ 5 մրցանակակիրները մեծ դեր են կատարել հաղորդակցական հեղափոխության մեջ, որը հանգեցրել է համացանցի ստեղծմանը:


Համացանցի կոմերցիոն օգտագործումը սկսվել է 1995 թվականին, երբ այդ հասկացությունը միաձուլվել էր Համաշխարհային ցանցի հետ: Նախկինում ցանցը պահվում էր ԱՄՆ Ազգային գիտական ֆոնդի գերհամակարգիչների միջոցով, սակայն 1995 թվականից այս գործառույթն իրականացնում են անկախ ցանցային մատակարարները: Ըստ 2012 թվականի տվյալների, համացանցից օգտվում է մոտ 2.4 մլրդ մարդ:


Թագավորական մրցանակը հաստատվել էր Մեծ Բրիտանիայի կառավարության կողմից, որպես հավելում Նոբելյան մրցանակին, որպեսզի այն լրացուցիչ խթան հանդիսանա գիտության զարգացման համար: 2013 թվականին մրցանակը հանձնվում է 1-ին անգամ:
 

Մեծ Բրիտանիայի Թագավորական մրցանակը ստացել են համացանցի ստեղծողները