Հայտնի են HIPA միջազգային ֆոտոմրցույթի հաղթողները

15:18 • 19.03.13

Լուսանկարներում լույսի օգտագործման վարպետության բարձր աստիճանը թույլ է տվել Արաբական Միացյալ Էմիրություններից (ԱՄԷ) Ուսամա ազ-Զուբեյդիին արժանանալ լուսանկարչության ոլորտում Hamdan International Photography Award (HIPA) միջազգային մրցույթի Գրան պրիին, հայտնում է РИА Новости-ն։

 

Հաղթողների պարգևատրման հանդիսավոր արարողությունն անցկացվել է ԱՄԷ-ի ֆինանսական մայրաքաղաք Դուբայում երեկ երեկոյան՝ Դուբայի արքայազն Համդան բին Մուհամեդ բին Ռաշեդ ալ -Մակտումի հովանու ներքո։

 

Այս տարի մեծ ուշադրություն է հատկացվել լուսանկարչական արվեստում լույսի դերին։ Կազմակերպիչների խոսքով՝ լույսը որոշիչ նշանակություն ունի պարզապես լավ նկարն արվեստի գործ դարձնելու հարցում։

 

«Լույսի գեղեցկություն» առանցքային անվանակարգի հաղթող և Գրան պրիի մրցանակակիրը կազմակերպիչներից ստացել է 120 հազար դոլարի կտրոն։ Այլ անվանակարգերի հաղթողները՝ «Սև ու սպիտակ», «Էմիրատներ» և «Ընդհանուր», ստացել են 8-ից մինչև 25 հազարական դոլար։

 

Հաջորդ մրցույթի առանցքային թեման է լինելու «Ստեղծելով ապագան»։

Լուսանկարում Գրան պրիի մրցանակակրի աշխատանքը.