Ամերիկացի գիտնականներն անհետացած կենդանու են «ստացել»

20:50 • 19.03.13

Ամերիկացի գիտնականները անհետացած կենդանու են «ստացել», հայտնում է The Daily Beast-ն իր «Ոչնչացած կենդանիները կարող են վերադառնալ» հրապարակումով՝ նկատելով, որ սա տհաճ ձևով համընկնում է «Յուրայի դարաշրջանի զբոսայգին» ֆիլմի նոր մասի թողարկման հետ:

 

Տվյալ դեպքում վերակենդանացվել է պիրենեյան վայրի այծը, որն անհետացել էր 2000-ին: Կենդանատեսակն իր գոյությունը պահպանել է ընդամենը մի քանի րոպե:

 

Աղբյուրը հայտնում է, որ Վաշինգտոնում կայացած գիտաժողովի ժամանակ ավստրալացի գիտնականները հայտնել են, որ կարողացել են անհետացած գորտի տեսակի վերականգնել՝ միայն վաղ շրջանի սաղմի տեսքով, որը ևս սատկել է:

 

Նկատվում է, որ գիտնականները նախազգուշացրել են կլոնավորումով մամոնտների կամ թափառիկ աղավնիների ժամանակների վերադառնալու հնարավորության մասին,  սակայն դինոզավրերի ամեն դեպքում չենք տեսնի, քանի որ նրանք ԴՆԹ նմուշ չեն թողել:

 

Ամերիկացի գիտնականներն անհետացած կենդանու են «ստացել»