Սերժ Սարգսյանը շնորհավորել Վարդուհի Վարդերեսյանի ծննդյան 85-րդ տարեդարձը

13:00 • 19.03.13

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել արդի հայ բեմի և կինոյի փայլուն վարպետներից մեկի՝ Վարդուհի Վարդերեսյանի ծննդյան 85-րդ տարեդարձի կապակցությամբ, տեղեկացնում է նախագահական գրասենյակի մամուլի ծառայությունը:

Ուղերձում ասվում է հետևյալը.
 

«Թատրոնում, կինոյում և հեռուստաներկայացումներում Ձեր մարմնավորած կերպարներից շատերը դասականի համարում ունեն թե՛ հանդիսատեսի, թե՛ մասնագետների գնահատականներում:
 

Որպես հայրենադարձ հայ արվեստագետ և քաղաքացի՝ Դուք մարմնավորում եք մեր ժողովրդի միասնական ջանքն ու ձգտումը դեպի բարին և գեղեցիկը, դեպի արարումն ու ստեղծագործությունը:
 

Ուրախ եմ, որ Դուք շարունակում եք ապրել մեր մշակութային կյանքի խնդիրներով, մայր թատրոնի մտահղացումներով: Շարունակում եք արժանիորեն վայելել Ձեր հանդիսատեսի՝ մեր ժողովրդի սերն ու հարգանքը, շարունակում եք արժանապատվորեն կրել Հայաստանի և ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչումները:
 

Կրկին շնորհավորելով նշանակալի հոբելյանի առթիվ՝ մաղթում եմ Ձեզ առողջություն և անսպառ եռանդ»։