Givenchy նորաձևության տան կրեատիվ տնօրենը հագուստներ կստեղծի բալետի համար

16:58 • 19.03.13

Givenchy նորաձևության տան կրեատիվ տնօրեն Ռիկարդո Տիշին հագուստներ կստեղծի այս տարվա ամենասպասված և առաջատար ներկայացման պարուհիների համար, որը տեղի կունենա Փարիզի Opéra de Paris-ում՝ գարնանը, հայտնում է buro247.ru-ն։ 

 

Երկար սպասված Bolero ներկայացման պրեմիերան կկայանա մայիսի 2-ին և կտևի ընդամենը 17 րոպե։ Այդ կարճ ժամանակահատվածում շոուի դերասանները կներկայացնեն իտալացի դիզայների հագուստները, իսկ բեմը ձևավորված կլինի Տիշիի լավ ընկերոջ՝ նկարիչ Մարինա Աբրամովիչի կողմից։

 

Բալետը բեմադրված է Մորիս Ռավելի հայտնի ստեղծագործության հիման վրա, առաջին անգամ բեմադրվել է 1928թ. ռուս պարուհի Իդա Ռուբինշտեյնի համար։


Ներկայացման և Ռիկարդո Տիշիի հագուստների մասին մանրամասն տեղեկություններ դեռևս չկա, սակայն, ինչպես նշում են դիզայների մտերիմները, նա հավատարիմ է մնում իր ոճին։