Տղամարդկանց զգալի մասը կարծում է, որ իր մասին դատում են հեռախոսով. Time
Այն դեպքում, երբ ոմանք կկարծեին, թե ժամացույցը կամ կոշիկն են ցույց տալիս տղամարդու սոցիալական դիրքը, հենց տղամարդկանց 61 տոկոսը ասում է, որ իր կարծիքով առաջին իրը, որ մարդիկ նկատում են իրենց մոտ, հեռախոսն է: Այս մասին հայտնում է Time-ը՝ Vuclip վիդեոընկերության նոր հետազոտության հիման վրա:
Հետաքրքրական է, որ նույն կարծիքին է կանանց 38 տոկոսը, չնայած ընդհանուր առմամբ 18-ից ցածր տարիքի դեպքում այդ ցուցանիշը կազմել է 82 տոկոս: Մարդկանց 48 տոկոսն ասել է, որ ամաչում է իր բջջային հեռախոսից:
Ուսումնասիրությանը մասնակցել է 120 հազար մարդ 15 երկրներում:
Տղամարդկանց 39 տոկոսը իր մոտ նկատվող առաջին իրերի շարքից հաջորդիվ նշել է մեքենան, ժամացույցը և հագուստը՝ որպես կարգավիճակի չափորոշիչ:
Աղբյուրը հայտնում է, որ ԱՄՆ-ում բջջային հեռախոս ունի մարդկանց 87 տոկոսը, իսկ Չինաստանի պես երկրներում ի հայտ եկող միջին դասի մոտ սմարթֆոնները շատ արագ կարգավիճակի խորհրդանիշ են դառնում:










