Համացանցում հայտնվել է Բեն Աֆլեքի մասնակցությամբ «Դեպի հրաշքը» ֆիլմի 2-րդ թրեյլերը (տեսանյութ, լուսանկարներ)
Համացանցում հայտնվել է Թերենս Մալիկի վերջին՝ «Դեպի հրաշքը» ֆիլմի երկրորդ թրեյլերը, հայտնում է buro247.ru-ն։
Վենետիկում պրեմիերան ավարտվել է եթե ոչ սկանդալով, ապա համընդհանուր հիասթափությամբ. կինոքննադատները քննադատել են ամեն ինչ՝ սկսած երկխոսություններից և դերասանական խաղից մինչև սյուժե։
Նիլը (Բեն Աֆլեք) և նրա կինը՝ Մարինան (Օլգա Կուրիլենկո) փորձում են գտնել իրենց ամուսնության մեջ։ Նրանք ուղևորվում են Մոն Սեն Միշել կղզի՝ «դեպի հրաշքը», որն այդպես էլ ձեռք չեն բերում։
Հոգևոր և սեռական սովը Մալիկի ֆիլմում գլոբալ նշանակություն է ստանում սահմանափակ ֆրանսիական բնության, մանուշակագույն մայրամուտների և Օկլահոմայի ֆերմերային դաշտերի ֆոնին։
Ֆիլմում նկարահանվել է նաև Խավիեր Բարդեմը։ Նա մարմնավորում է քահանայի դերը, ում մոտ խոստովանության են գնում գլխավոր հերոսները։










