Twitter-ի համահիմնադիրը կարող է դառնալ Նյու Յորքի քաղաքապետի թեկնածու
Twitter սոցկայքի համահիմնադիր Ջեք Դորսին չի բացառում իր մասնակցությունը Նյու Յորքի քաղաքապետի ընտրություններին։ Ինչպես հայտնում է Газета-ն, այդ մասին նա ասել է CBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
Խոսքը ոչ թե ընթացիկ տարում սպասվող քաղաքապետի ընտրությունների մասին է, այլ առավել երկարաժամկետ հեռանկարների։
Forbes ամսագրի կազմած աշխարհի ամենահարուստ ամերիկացիների 400-յակում Դորսին զբաղեցնում է 392-րդ հորիզոնականը։










