Հայաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ում ներկայացրել է հայկական ոչ մշակութային արժեքները
Փարիզի ՅՈՒՆԵՍԿՕ-ի մեծ դահլիճում մարտի 18-ին կազմակերպության ֆրանկոֆոն երկրների խմբի նախաձեռնությամբ տեղի է ունեցել համերգ, որի ընթացքում Հայաստանը, Լիտվան և Բուլղարիան ներկայացրել են Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ներառված իրենց ազգային մշակութային արժեքները, տեղեկացնում է ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունը:
Հայաստանը ներկայացրել է հայտնի ֆրանսահայ երաժիշտ, դուդուկահար Լևոն Մինասյանը, որի անզուգական կատարումը հարյուրավոր օտարերկրյա ունկնդիրների ներկայությամբ ևս մեկ անգամ ընդգծել` 2008թ. ոչ նյութական մշակութային ժառանգության գրանցված հայկական երաժշտական գործիքի համամարդկային արժեքն ու յուրօրինակությունը:
Համերգը, որին ներկա են եղել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Իրինա Բոկովան, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանը, միջազգային կազմակերպությունների և դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ և այլ երաժշտասերներ, անցկացվել է ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում և նվիրված է եղել Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության Կոնվենցիայի 10-ամյակին:
Իրենց Ելույթներում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրեն Բոկովան և Ֆրանկոֆոնիայի Գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը ողջունել են հայ, բուլղար և լիտվացի արտիստներին` ընդգծելով քաղաքակիրթ ազգերի ներդրումը մշակութային երկխոսության միջոցով ազգերի միջև հանդուրժողականության ամրապնդման գործում:










