5 Pointz՝ գրաֆիտիի համաշխարհային մայրաքաղաքը, որը մի քանի ամսից ապամոնտաժվելու է (լուսանկարներ)
Լոնգ Այլենդ սիթիում կա մոտ 200.000 քառակուսի ոտնաչափ տարածքով պահեստ, որն անհնար է չնկատել, գրում է Business Insider-ը՝ անդրադառնալով գրաֆիտիի Մեքքային՝ համաշխարհային մայրաքաղաքին՝ Նյու Յորքին:
5 Pointz անվանումով այդ տեղանքը գտնվում է Նյու Յորքում և ամենևին էլ այն չէ, ինչ կարելի է անվանել «պարզապես նշում ես անունդ»: Այստեղ ստեղծագործում են արվեստագետներ ամբողջ աշխարհից:
Աղբյուրը 5 Pointz անվանում է ամենալավ ընդհատակյա արվեստի կենտրոնացման տեղանքը Նյու Յորքում և առաջարկում դիտել արվեստի այդ նմուշները, քանի դեռ հնարավոր է: Բանն այն է, որ 2013-ի սեպտեմբերին նախատեսվում է ապամոնտաժել «մեքքան». փոխարենը դրա տեղում առևտրի կենտրոն և բնակարաններ են կառուցվելու:










