Կոնստանտին Մելաձեն վթարից հետո մորուք է պահել և ծերացել է. ԶԼՄ-ներ

12:40 • 20.03.13

Երգահան և պրոդյուսեր Կոնստանտին Մելաձեն դեկտեմբերին տեղի ունեցած վթարից հետո առաջին անգամ հայտնվել է հանրության մեջ, գրում է Обозреватель-ը։

 

Կիևում (Ուկրաինա) խիստ գաղտնի պայմաններում տեղի են ունեցել Վալերի Մելաձեի և երգչուհի Վալերիայի համատեղ տեսահոլովակի նկարահանումները՝ «Մի´ կորցրու ինձ» երգի հիման վրա, որի բառերի և երաժշտության հեղինակն է Կոնստանտին Մելաձեն։ Այս ընթացքում երգահանը երկար մորուք է պահել, ծերացել է, նիհարել և ավելի մեծ է երևում (այժմ նա 49 տարեկան է)։

 

Հիշեցնենք, որ հայտնի երաժշտի մասնակցությամբ վթարը տեղի էր ունեցել դեկտեմբերի 27-ին։ Ուկրաինայում Մելաձեի վարած մեքենան հարվածել էր փողոցը հատող կնոջը, ինի հետևանքով կինը մահացել է։ Եթե Մելաձեի մեղքը հաստատվի, ապա նրան կարող է մինչև 8 տարվա ազատազրկում սպառնալ։