Նատալի Պորտմանի մասնակցությամբ ֆիլմը մնացել է առանց ռեժիսորի՝ նկարահանումների առաջին իսկ օրը
Ռեժիսոր Լին Ռեմսին չի եկել նկարահանման հրապարակ «Ջեյնը վերցնում է զենքը» ֆիլմի նկարահանումների առաջին իսկ օրը, հայտնում է Лента-ն՝ վկայակոչելով Deadline-ին։
Նկարահանումները պետք է սկսվեին երկուշաբթի։ Ռեմսին հրաժարվել է ֆիլմի նկարահանումներից, սակայն այդ մասին չի զգուշացրել նախագծի մյուս մասնակիցներին։
Մասնավորապես՝ գլխավոր դերակատարուհի Նատալի Պորտմանը և պրոդյուսերն իմացել են ռեժիսորի հրաժարվելու մասին միայն երկուշաբթի։
Ամենայն հավանականությամբ, Ռեմսին փոխհատուցում կվճարի ֆիլմի պրոդյուսերներին։ Մինչդեռ աշխատանքը նախագծի վրա շարունակվում է, նոր ռեժիսոր է փնտրվում, դերասանները փորձում են տեսարանները։










