Լիլի Քոլինզը՝ «Գրողները» ֆիլմում. համացանցում է հայտնվել ֆիլմի թրեյլերը (տեսանյութ, լուսնկարներ)

13:54 • 20.03.13

Համացանցում է հայտնվել ռեժիսոր Ջոշ Բունի «Գրողները» ռոմանտիկ կատակերգության թրեյլերը, գրում է buro247.ru-ն։

 

Դերասան Գրեգ Կիները մարմնավորում է հայտնի գրողի, ով կախվածության մեջ է գտնվում իր նախկին կնոջից (Ջենիֆեր Քոնելի) և հանդիպում է իր վաղեմի ընկերուհու՝ Տրիշայի հետ (Քրիստեն Բել)։ Տրիշան փորձում է օգնել գլխավոր հերոսին հաղթահարել զգացմունքները։

 

Ֆիլմում հայտնվում է նաև գրողի դուստրը՝ Լիլի Քոլինզի դերակատարմամբ։ Նրան սիրահետում է մի ուսանող (Լոգան Լերման)։

Միայն թրեյլերից դժվար է դատել ֆիլմի արժեքի մասին, սակայն կարելի է սպասել «Այդ հիմար սերը» ֆիլմի ձևաչափին համապատասխան ֆիլմ, կարծիք է հայտնում buro247.ru-ն։։

писатели фильм
  писатели фильмписатели фильм