Սերժ Թանկյանը համերգներով հանդես կգա Մոսկվայում և Սանկտ-Պետերբուրգում

22:00 • 20.03.13

The System of a Down խմբի վոկալիստ Սերժ Թանկյանը սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենա Մոսկվայում և Սանկտ-Պետերբուրգում: Այս մասին Lenta.ru-ին հայտնել են համերգի կազմակերպիչները:


Մոսկվայում համերգը կկայանա սեպտեմբերի 27-ին՝ «Կրակուս Սիթի Հոլլում», իսկ սեպտեմբերի 28-ին Թանկյանը ելույթ կունենա Սանկտ-Պետերբուրգի «Օկտյաբերսկի» համերգասրահում: Երաժիշտը նվագախմբի հետ կկատարի իր «Orca» ալբոմը և սիմֆոնիկ ֆորմատի վերափոխված «Elect the Dead» ալբոմը:


Ռուսաստանյան համերգներից առաջ Թանկյանը սեպտեմբերի 19-ին ելույթ կունենա Կիևում՝ Կիևյան Կամերատի մենակատարների ազգային անսամբլի հետ ընկերակցությամբ:


Թանկյանը նման ձևաչափով արդեն ելույթ է ունեցել Ռուսաստանում: 2010 թվականին նա «Կրակուս Սիթի Հոլլում» ելույթ էր ունեցել «Գլոբալիս» սիմֆոնիկ նվագախմբի հետ, որը հայտնի է ռուսական ռոք-երաժիշտների հետ կատարած աշխատանքներով: