Վաշինգտոնում ծաղկող բալի փառատոնը մեկնարկում է առանց գլխավոր «հերոսի»
Վաշինգտոնում (ԱՄՆ) 101-րդ անգամ մեկնարկում է ծաղկող բալի ազգային փառատոնը, հայտնում է РИА Новости-ն։
Ամերիկայի մայրաքաղաքում ամենազանգվածային տոնի սկիզբը դրել է Տոկիոյի քաղաքապետը։ 1912թ. նա Վաշինգտոնին 3.000 բալենի է նվիրել, որոնք պետք է ծառայեին երկու երկրների միջև բարեկամության ամրապնդմանը։
Փառատոնի շրջանակներում, որն այս տարի կտևի մինչև ապրիլի 14-ը, կանցկացվեն ավանդական տոնակատարություններ, օդապարիկների փառատոն և մեծ երաժշտական շքերթ։
Այս տարի ձմեռը փոփոխություններ է մտցրել միջոցառման անցկացման հարցում։ Չնայած, որ կազմակերպիչները պատրաստվել են դրա մեկնարկին, Վաշինգտոնում չկա տոնի գլխավոր մասնիկը՝ ծաղկող բալենին։
Սակայն ամերիկացիները հույս ունեն, որ մինչ փառատոնի ավարտը ծառերը, այնուամենայնիվ, կծաղկեն։ Այդ հույսերը հաստատում են նաև մասնագետները. ըստ նրանց կանխատեսումների՝ ծաղկման կուլմինացիան կլինի ապրիլի 13-ին։










