Բերեզովսկին վաճառել է Ուորհոլի «Կարմիր Լենին» կտավը 202.000 դոլարով

09:46 • 21.03.13

Մեծ Բրիտանիայում քաղաքական փախստականի կարգավիճակ ստացած ռուս օլիգարխ Բորիս Բերեզովսկուն պատկանող ամերիկացի նկարիչ Էնդի Ուորհոլի «Կարմիր Լենին» կտավն աճուրդում վաճառվել է 202 հազար դոլարով, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Christie's աճուրդի տան կայքին։

 

Բրիտանական Times պարբերականը հայտնել է, որ Բերեզովսկին որոշել է վաճառել նկարը՝ այդ գումարով վարկատուների պարտքերը և դատական ծախսերը վճարելու համար։

 

Կտավը գնահատվել էր 45.000-75.500 դոլար։
 

2003թ.-ին Բերեզովսկին Մեծ Բրիտանիայում քաղաքական փախստականի կարգավիճակ է ստացել։