10 ամենամշակութային ապրանքանիշերը. Forbes

19:03 • 21.03.13

Added Value մարկետինգային խորհրդատվական ընկերության զեկույցի հիման վրա Forbes-ը ներկայացրել է այն միջազգային ապրանքանիշերի առաջատար տասնյակը, որոնք մշակութային հաջողություն ունեն:

 

Աշխարհի 10 երկրների 62 000 հարցվողներ 15 սեկտորի 160 ապրանքանիշերից առանձնացրել են տասնյակին, որը գլխավորում է Google-ը:


Հաջորդիվ Apple-ն է, ապա՝ Samsung-ը, Ikea-ն: Փորձագետներն ասում են, որ տեխնոլոգիական ապրանքանիշերի առաջատարությունը անակնկալ չէ: Սակայն դրանց շրջանակներում զարմանալի է Samsung-ի թափը, որ մեծանում է Apple-ի նկատմամբ: Ըստ այդմ՝ Ջոբսից հետո Apple-ը կորցրել է իր «մարդկայնությունը»:

 

Մյուս 5-յակում են համապատասխանաբար Microsoft-ը, Sony-ն, BMW-ն, Audi-ն, Coca-Cola-ն:

 

Տասնյակը եզրափակում է eBay ինտերնետ աճուրդը:


Զեկույցն այս տարի հրապարակվում է 3-րդ անգամ: