Վարձույթում կհայտնվի ՀԴԲ-ի և ԿՀՎ-ի սիրահարված գործակալների մասին ֆիլմը (տեսանյութ)
Էրիկ Ռոշանի «Մեբիուս» ֆրանսիական ֆիլմը կհայտնվի վարձույթում, հայտնում է Лента-ն։
Ֆիլմը նայելիս այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ֆրանսիացիները ֆիլմ են նկարահանել առաջին հերթին Ռուսաստանի հանդիսատեսի համար։
Ամերիկուհի Էլիսը (բելգիացի դերասանուհի Սեսիլ դե Ֆրանսի դերակատարմամբ) 40-ամյա համակրելի կին է, Մոնակոյում ինչ-որ բանկի աշխատակցուհի, որը գլխավորում է ռուս օլիգարխ Իվան Ռոստովսկին (Թիմ Ռոտ)։
Էլիսին իբրև թե աշխատանքի են ընդունել «էկզոտիկ ֆինանսական ապրանքների» մասին գիտելիքների համար։ Սակայն իրականում նա բանկ է ուղարկվել Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) կողմից. նրան հանձնարարված է գաղտնի տեղեկություն գտնել Ռոստովսկու գործունեության վերաբերյալ։
Էլիսով հետաքրքրված են նաև Հետախուզության դաշնային բյուրոյի (ՀԴԲ) աշխատակիցները՝ Գրիգորի Լյուբովի (օսկարակիր Ժան Դյուժարդեն) ղեկավարությամբ, ով իբր կանադացի լրագրող է։
Շուտով, սակայն, Լյուբովի մասնագիտական հետաքրքրությունը վերածվում է անձնականի։ Գործակալը սիրահարվում է Էլիսին, վերջինս փոխադարձաբար է պատասխանում, նրանց երկուսի աշխատանքը հայտնվում է վտանգի տակ։










