Հայտնի է Փոլ Մաքքարթնիի Out There! համերգային շրջագայության ամսաթիվը

16:19 • 21.03.13

Բրիտանացի հանրահայտ երգիչ Փոլ Մաքքարթնին ներկայացրել է 2013թ. նախատեսված Out There! նոր համերգային շրջագայության առաջին ամսաթվերը, հայտնում է Газета-ն՝ վկայակոչելով PaulMcCartney.com կայքին։

 

Առաջին համերգը կկայանա հունիսի 22-ին Վարշավայում, երկրորդը՝ հունիսի 27-ին Վիեննայում։ Հաջորդ ելույթները երաժիշտը խոստացել է հայտարարել մոտ ժամանակում։ Հայտարարված համերգների տոմսերը կարելի է գնել մարտի 22-ից։

 

Հաղորդագրությունում նշվում է, որ Մաքքարթնին և նրա խումբը պատրաստվում են համերգներով հանդես գալ ամբողջ տարվա ընթացքում՝ չբացառելով այն երկրները, որոնցում եղել են նախորդ շրջագայության ժամանակ։

 

Կայքում նշվում է, որ երաժիշտն աշխատում է նոր ալբոմի վրա. նրա վերջին ձայնասկավառակը կոչվում էր Kisses On The Bottom և թողարկվել էր 2012թ. փետրվարին։