YouTube-ի օգտատերերի թիվն անցել է 1 միլիարդը

08:49 • 21.03.13

YouTube տեսահոսթինգի օգտատերերի թիվն անցել է 1 միլիարդը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով «Ֆրանս պրես» գործակալությանը։

 

YouTube-ի ներկայացուցիչներն ընդգծել են, որ ռեսուրս այցելությունների աճին նպաստել է բջջային սարքերի լայն տարածումը։


«Եթե մենք պետություն լինեինք, ապա աշխարհի բնակչության թվով երրորդը կլինեինք՝ Չինաստանից ու Հնդկաստանից հետո»,- ասվում է ընկերության պաշտոնական բլոգում։

 

YouTube տեսահոսթինգը թողարկվել է 2005թ.-ին, իսկ արդեն 2006-ին ընկերութանը 1,65 մլրդ դոլարով ձեռք է բերել Google ընկերությունը։

 

YouTube-ի օգտատերերի թիվն անցել է 1 միլիարդը