Փարիզում բացվում է Գրքի միջազգային ցուցահանդեսը

12:01 • 22.03.13

 

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում այսօր բացվում է և մինչև մարտի 25-ը կտևի 33-րդ Գրքի միջազգային ցուցահանդեսը, որում կմասնակցեն ավելի քան 2 հազար գրողներ 45 երկրներից, հայտնում է РИА Новости-ն։


2011-ին, երբ փարիզյան ցուցադրության պատվավոր հյուրերը Մոսկվան և Ճապոնիան էին, 4 օրվա ընթացքում ցուցահանդես այցելել էր 190 հազար մարդ։ Այս տարի միջոցառման պատվավոր հյուրերը կլինեն Բարսելոնան և Ռումինիան։


Առաջին
անգամ ցուցադրության նշանակալի մասը կհատկացվի խոհարարական գրականությանը. մոտ 600 քմ տարածքում կտեղադրվեն հրատարակիչների տաղավարներ, որոնք թողարկում են խոհարարական գրքեր։


Բացի
այդ այստեղ հնարավորություն կտրվի խոհարարներին գործնականում ծանոթացնել այցելուներին խոհարարական գրքերում նկարագրված բաղադրատոմսերի հետ։


Հաշվի
առնելով թվային տեխնոլոգիաների զարգացումը՝ հատուկ ուշադրություն կհատկացվի հրատարակիչների գլխավոր մրցակցին՝ էլեկտրոնային գրքերին։