Փարիզի Պանթեոնը կփակեն 10 տարով
Փարիզի (Ֆրանսիա) Լատինական թաղամասում գտնվող Պանթեոնը շատ շուտով կփակվի այցելուների համար, հայտնում է buro247.ru-ն։ Օգոստոսին սպասվում են Եվրոպայի ամենազանգվածային վերականգնողական աշխատանքները։
Կլասիցիզմի դարաշրջանի հիանալի շինության գմբեթը և սյունաշարքը կծածկեն այնպիսի ծածկով, որը կդառնա ժամանակակից արվեստի օբյեկտ։ Այժմ արդեն ֆրանսիացիներն այրվում են Պանթեոնի ժամանակավոր ծածկը ժամանակակից նկարիչների ինքնաարտահայտման հարթակ դարձնելու գաղափարով, սակայն ում կհատկացվի նման պատիվ, դեռ հայտնի չէ։
Պանթեոնի վերանորոգումը գնահատվում է մոտ 100 մլն եվրո։ Ընդ որում, Ֆրանսիայում լավագույն ժամանակները չեն, և ֆինանսական ճգնաժամը կազդի աշխատանքների վրա։ Ծախսերը կհոգա պետությունը, սակայն մեծ հույսեր են կապվում նաև ինքնակամ նվիրատվությունների հետ։










