Գարեգին Բ-ի հետ հանդիպումը ողբերգակատակերգություն է. Սամվել Կարապետյանի տեսաբլոգը
Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանն իր տեսաբլոգում պատմել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ ունեցած հանդիպման մասին՝ անվանելով այն ողբերգակատակերգություն:
Ճարտարապետ Արմեն Հախնազարյանի հետ հանդիպելով Գարեգին Բ-ին և ներկայացնելով Ուշիի Սբ. Սարգիս եկեղեցու վերականգնման ընթացքը, խոսք էր գնացել նաև խորանի տակ հայտնաբերված աճյունի մասին, որից որոշ մաս ուղարկվել էր Անգլիա՝ տարիքը պարզելու:
Լսելով աճյունի մասին՝ Կաթողիկոսը հետաքրքրություն է ցուցաբերեց՝ ասելով. «Ո՞ւր են, ո՞ւր են այդ ոսկորները»:
Մանրամասները դիտեք տեսաբլոգում։










