Ամերիկուհին 17000 պահպանակից պատրաստել է նախկին Հռոմի պապի դիմանկարը (լուսանկարներ)
Ամերիկացի արվեստագետ Նիքի Ջոնսոնը պատրաստել է նախկին Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդի դիմանկարը՝ ամբողջովին պահպանակներից, հայտնում է The Sun-ը:
Ջոնսոնը որոշել է այդ կերպ իր բողոքը հայտնել նախկին պոնտիֆիկոսի առաջարկի նկատմամբ, այն է, որ հակաբեղմնավորիչ միջոցները կարող են մեծացնել ՁԻԱՀ-ի համաճարակը Աֆրիկայում:
«Ձվեր Բենեդիկտոս» անվանումով իր աշխատանքի համար 25-ամյա արվեստագետը 17000 պահպանակ է օգտագործել, ծախսել 270 ժամ: Ընդ որում՝ 135 ժամ նա ծախսել է միայն պահպանակ բացելու վրա:
Ամերիկուհին հուսով է, որ աշխատանքի ցուցադրումը սեռական առողջության ու բազմազանության շուրջ բաց քննարկումներ կառաջացնի հասարակության մեջ:
Ջոնսոնին զգուշացրել են, որ եթե, օրինակ Մուհամեդ մարգարեի դիմանկարը ստեղծած լիներ, ապա քարկոծելով կսպանվեր:










