Դերասան Ջեյմս Մաքևոյը կիսատ է թողել դերը՝ գիտակցությունը կորցրած հանդիսատեսին օգնելու համար

16:46 • 23.03.13

Թատրոյի և կինոյի դերասան Ջեյմս Մաքևոյը, ով հայտնի է առավելապես «Իքս մարդիկ. առաջին դաս» ֆիլմից, կիսատ է թողել Լոնդոնի Trafalgar Studios թատրոնում բեմադրված «Մակբեթ» ներկայացման կուլմինիացիոն տեսարանը և իջել հանդիսատեսի մոտ՝ գիտակցությունը կորցրած հանդիսատեսին օգնելու համար, հայտնում է filmpro.ru-ն։

 

Ականատեսների վկայությամբ՝ Մաքևոյը զննել է ընկածին, կանչել բժիշկների և կարծես ոչինչ չի եղել՝ վերադարձել բեմ։ Հանդիսատեսներից մեկը, ով ներկա է եղել ներկայացմանը, Twitter-ում գրել է հետևյալը. «Մաքևոյը կիսատ թողեց «Մակբեթի» կուլմինացիոն տեսարանը՝ գիտակցությունը կորցրած հանդիսատեսին օգնելու համար։ Այնուհետ նա ինչ-որ հումոր արեց և շարունակեց նույն էներգիայով խաղալ։ Գերազանց է»:

 

Այս շաբաթ Ջեյմս Մաքևոյը Լոնդոնում ներկայացրել է Դենի Բոյլի «Տրանս» հոգեբանական թրիլլերը։