Բաղդադը դարձել է արաբական աշխարհի մշակութային մայրաքաղաք
Իրաքի մայրաքաղաք Բաղդաղը պաշտոնապես հայտարարվել է «2013թ. արաբական աշխարհի մշակութային մայրաքաղաք», հայտնում է rosbalt.ru-ն։
Այս կարգավիճակում Իրաքի գլխավոր քաղաքում բազմաթիվ միջոցառումներ կանցկացվեն՝ հայտնի կատարողների համերգներ, ցուցահանդեսներ, պարային խմբերի ելույթներ, հանդիպումներ մշակույթի գործիչների հետ։
Հանդիսավոր արարողությունը, որի ընթացքում հայտարարվել է պատվավոր կարգավիճակի մասին, անցկացվել է Բաղդադի կենտրոնում գտնվող զբոսայգիներից մեկում։










