Գրքերի էջերի միահյուսում. յուրօրինակ գործեր՝ Math Monahan-ից (լուսանկարներ)
Բանավեճն այն մասին, թե որքան ինքնաբավ է ձևը և բովանդակությունը գեղարվեստական ստեղծագործությունում, նույնքան հավերժ է, որքան վեճն այն մասին, թե ինչն է առաջացել առաջինը՝ ձուն, թե հավը։
Իսկ ահա տաղանդավոր նկարիչ Մաթ Մոնահանն (Math Monahan) ավելի հեռուն է գնացել. նա ցույց է տվել, որ գրքի նյութական ձևը կարող է բոլորովին չզիջել դրա բովանդակությանը, ներկայացնում է worldartdalia.com-ը։
«Between» անվանումով գործերի հավաքածուն հեղինակը ներկայացրել է Միչիգանի համալսարանի գրադարանում։ Այն բաղկացած է գրքերից պատրաստված երկու կոմպոզիցիաներից, որոնք տեղադրված են ընթերցասրահի տարբեր հատվածներում։ Այդպիսով հեղինակը ցանկացել է ցույց տալ, որ այդ երկու սեղանների միջև հատուկ տարածք է առաջանում, որը միավորում է մարդկանց։
Հատկանշական է, որ աշխատելիս Մոնահանը չի օգտագործել ոչ մի լրացուցիչ միջոց. այստեղ չկան ոչ մամլակներ, ոչ սոսինձ։















