Բացառապես սննդից և ճերմակ ափսեի վրա. տաղանդավոր նկարչուհին «ախորժելի» նկարներ է ստեղծում (լուսանկարներ)

16:49 • 25.03.13

Մալայզիայում բնակվող տաղանդավոր նկարչուհի Հոնգ Ին ամբողջ աշխարհում հայտնի է նկարչության հանդեպ իր մեծ սիրով։ Սակայն նա ստեղծագործելու համար ոչ թե մատիտներ, ներկեր ու վրձիններ է օգտագործում, այլ ամենաանհավանական նյութերը։

 

Սուրճ, գրքեր, ծաղիկներ՝ սրանք այն նյութերն են, որոնց միջոցով ստեղծված պատկերների հավաքածուն արդեն ներկայացրել է Tert.am-ը, իսկ այժմ գեղեցիկ ֆոտոշարքի տեսքով ներկայացնում ենք սննդամթերքի միջոցով սովորական ճերմակ ափսեի վրա Իի ստեղծած «գլուխգործոցները»։
 


 

«Սեր չերրի լոլիկներից»

Վագր ստեպղինից, սպիտակ բողկից ու սալորից

 

Պատրաստված է ջրիմուռներից և խնձորից

 

 

Գեղեցիկ պարտեզ վարսակի հատիկներից ու կանաչեղենից

 

3 խոզուկների տները մակարոնից, խնձորից, թխվածքից, չորացրած պղպեղից, սամիթից և գետնանուշի պաստայից

 

«3 խոզուկներ» մաս 2-րդ. գայլը՝ հացից, խոզուկները՝ լոբուց

 

«3 խոզուկներ»՝ մաս 3-րդ

 

Որքան արցունք է թափել հեղինակն այս նկարը ստանալու համար.  կարմիր սոխից պատրաստված բու

 

Էդվարդի Մունկի աշխարհահռչակ «Ճիչ» կտավը՝ ուտելի տարբերակով

 

Ծովի հսկայական ալիք՝ ջրիմուռներից ու բրնձից

 

Վիշապ

 

Հսկայական ծովահրեշի հարձակումը

Վարունգային «բնանկար»

 

Cambell's տոմատի սոուս կետչուպից, մայոնեզից ու մանանեխից

 

Հավ մայրիկն ու ճուտիկը՝ ձվի կեղևից, արևը՝ խաշած ձվից

 

Խոտակերն ընդդեմ գիշատչի. սպանախ, կարմիր միս, մաղադանոս

 

Դու իմ 2-րդ կեսն ես

 

Բալետի պարուհիները

 

Արկտիկայի հալչող սառցաբեկորները

 

«Քաղցր» շնիկներ սերուցքային կրեմից՝ թխվածքաբլիթների վրա

 

Ձմերուկի ճանապարհորդությունը