Գաֆեսճէան արվեստի կենտրոնում կբացվի «Հակոբ Հակոբյան. երկաթե երկեր» ցուցահանդեսը (լուսանկարներ)
Գաֆէսճեան արվեստի կենտրոնի «Արծիվ» սրահում մարտի 26-ին՝ ժամը 17:00-ին, տեղի կունենա «Հակոբ Հակոբյան. երկաթե երկեր» աշխատանքների փակ ցուցադրությունը։
Ինչպես տեղեկացնում են Գաֆէսճեան արվեստի կենտրոնից, «Արծիվ» սրահի մուտքը բաց կլինի հանրության համար մարտի 27-ին ժամը 10:00-ից 17:00:
Ցուցահանդեսը կտևի մինչև 2013 թ. մայիսի 26-ը: Մուտքն անվճար է: Լրագրողների համար մուտքն ազատ է:










