Ներկայացվել է Կաննի 66-րդ կինոփառատոնի պաստառը (տեսանյութ)
Կաննի 66-րդ միջազգային կինոփառատոնը պաշտոնապես ներկայացրել է իր պաստառը և պրոմոհոլովակը։ Եթե նախորդ տարի պաստառին պատկերված էր Մերիլին Մոնրոն, ապա այս անգամ այդ պատվին արժանացել է լեգենդար Փոլ Նյուման-Ջոան Վուդվորթ կինոզույգը, հայտնում է buro247.ru-ն։
Հոլիվուդյան զույգը մրցանակի է արժանացել 1958թ.Մարտին Ռիթի «Երկար տաք ամառը» ֆիլմի համար, որտեղ նրանք առաջին անգամ միասին են ներկայացել։
Այս տարի փառատոնը կանցկացվի մայիսի 15-26-ը, բացման ֆիլմը կդառնա Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի «Մեծն Գեթսբի» վեպի էկրանավորումը։











