Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանի աշխատակիցները մեղադրվում են այցելուներին հիմարեցնելու համար
Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում տոմսերի գների շուրջ իրական սկանդալ է սկսվել, հայտնում է pravda.ru-ն։ Տոմսի վրա նշված է գինը՝ 25 դոլար, որն առաջարկվող գինն է և ոչ պարտադիր։ Մինչդեռ թանգարանի որոշ աշխատակիցներ ստիպում են այցելուներին վճարել հենց այդ գինը։
Քչերն են նկատում մանր տառերով գրված գրառումը՝ «առաջարկվող գին»։ Դա նշանակում է, որ մուտքի համար կարելի է վճարել ցանկացած գումար, սակայն շատ հաճախորդներ, հատկապես՝ օտարերկրացիները, դրան ուշադրություն չեն դարձնում։
Ասյպիսով, թանգարանի դեմ խմբակային հայց է ներկայացվել, համաձայն որի՝ գոյություն ունի հանրությանը հիմարեցնելու սխեմա, որի միջոցով համոզում են այցելուներին, որ նշված գումարը վճարելը պարտադիր է։
Թանգարանի ներկայացուցիչը հերքում է խաբեության փաստը և հայտնում, որ այցելուներն իրենք կարող են որոշել տոմսի արժեքը։
Յուրաքանչյուր տարի Մետրոպոլիտեն թանգարան է այցելում ավելի քան 6 մլն մարդ։










