Պուտինը երեխաների համար գրված լավագույն ստեղծագործությունների հեղինակներին կպարգևատրի 2,5 միլիոն ռուբլով

23:29 • 25.03.13

Ռուսատանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեխաների և դեռահասների համար նախատեսված գրականության և արվեստի ոլորտում հաստատել է 3 նոր մրցանակ: Այս մասին նախագահը հայտնել է, երբ մրցանակներ էր շնորհում մշակույթի երիտասարդ գործիչներին, հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով ИТАР-ТАСС-ին:


Նախագահը պատմել է, որ յուրաքանչյուր մրցանակը կլինի 2.5 միլիոն ռուբլի:


Մարտի 25-ին Ռուսաստանում նշվում է մշակույթի գործիչների օրը: Մշակույթի երիտասարդ գործիչներին մրցանակ շնորհվում է արդեն 3-րդ տարին անընդմեջ: