Շվեդիայում կհայտարարեն Ասթրիդ Լինդգրենի հիշատակի մրցանակի 2013թ. հաղթողին
Այսօր հայտնի կդառնա հայտնի շվեդ մանկագիր Ասթրիդ Լինդգրենի հիշատակին նվիրված միջազգային գրական մրցանակի հաղթողի անունը. այն կհայտարարվի Վիմերբյու քաղաքում՝ գրողի հայրենիքում, հայտնում է РИА Новости-ն։
Մրցանակը շնորհվում է 2003-ից՝ մանկական և պատանեկան գրականության զարգացման գործում ներդրած ավանդի համար։
Այս տարի մրցանակին հավակնում է 207 թեկնածու` 67 երկրից, նրանց թվում են մանկագիրներ, նկարիչներ և երեխաների հետ աշխատող կազմակերպություններ։
Ասթրիդ Լինդգրենի հիշատակին նվիրված մրցանակը հիմնել է Շվեդիայի կառավարությունը՝ 2002թ.-ին հեղինակի մահից հետո, մանկական և պատանեկան գրականության զարգացմանը նպաստելու նպատակով։
Մրցանակը համարվում է խոշորագույններից մեկը միջազգային մրցանակների թվում, որոնք շնորհվում են մանկական և պատանեկան գրականության ոլորտում։ Դրամական պարգևատրումը կազմում է 5 մլն շվեդական կրոն (500 հազար եվրո)։ Պարգևատրման արարողությունը սովորաբար անցկացվում է Ստոկհոլմում, մայիսին։










