Ճապոնիայում Դորաեմոն ռոբոտ կատվի մասին մուլտֆիլմը դիտումների թվով ռեկորդ է սահմանել

12:25 • 26.03.13

Ճապոնիայում Դորաեմոն ռոբոտ կատվի մասին մուլտֆիլմը հանդիսատեսի հավանության բացարձակ ռեկորդ է սահմանել, հայտնում է ИТАР-ТАСС-ը։ 

 

1990-ից սկսած, երբ մուլտֆիլմի առաջին սերիան եթեր դուրս եկավ, այն երկրի կինոթատրոններում դիտել է ավելի քան 100 մլն մարդ։ Նման տվյալ է հրապարակել Toho Co. ընկերությունը, որը ստեղծում և տարածում է բարեհոգի, հնարամիտ կապույտ կատվի մասին ֆիլմերը, որը կարողանում է թռչել։

 

100 մլն-ի շեմը հաղթահարվել է վերջին՝ «Նոբիթայի գաջեթների գաղտնի թանգարանը» ֆիլմի վարձույթի ժամանակ։ Մարտի 9-ին վարձույթում հայտնվելու պահից այն արդեն դիտել է ավելի քան 1.8 մլն մարդ։

 

Դորաեմոնի մասին կոմիքսները, այնուհետև նաև մուլտֆիլմերը ստեղծվել են հայտնի ճապոնացի անիմատորներ Ֆուձիկո-Ֆուձիո դուետի կողմից։ Ըստ սյուժեի՝ կապույտ ռոբոտ կատուն մեր ժամանակ է տեղափոխվել 22-րդ դարից՝ Նոբիթա Նոբի անունով աշակերտին օգնելու համար, ով պարբերաբար հայտնվում է տարբեր իրավիճակներում։