Թատրոնն այսօր իր բուն առաքելությունը չի կատարում. Երվանդ Մանարյան
Վաղը թատրոնի միջազգային օրն է, ինչի առթիվ այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ իր մտահոգությւոնները հայտնեց Հայաստանի վաստակավոր արտիստ, դերասան Երվանդ Մանարյանը և ասաց, որ մեր թատրոնի վիճակն այսօր իրեն չի բավարարում, քանի որ, նրա խոսքով, թատրոնը չի կատարում իր բուն առաքելությունը։
«Թեև մեր թատրոններում բավական լավ գործեր կան, գեղագիտական առումով բավական լավ վիճակ է, բայց ինչ վերաբերում է թատրոնի բուն առաքելությանը, այն պատշաճ ձևով չի կատարվում»,-ասաց նա։
Երվանդ Մանարյանն ասաց, որ տարիներ շարունակ թատրոնը պահպանվել է իր դերը, որովհետև հավատարիմ է մնացել իր առաքելությանը։ Նա նշեց, որ խորհրդային իշխանության տարիներին որոշ շեղում տեղի ունեցավ, ունեցանք հիանալի վարպետներ, բայց զարմանալի է, որ այդքանով հանդերձ այդ տարիների մեր թատրոնն իր առաքելությունը լավ չկատարեց։
«Անկախությունից հետո թատրոնը պետք է կարողանար ուղղել մեջքը, բայց դա տեղի չունեցավ, մեր թատրոնը հիմա գեղագիտական առումով բավականին բարձր մակարդակ ունի, բայց այլևս թատրոնի դրամարկղի առաջ այն գիշերային հերթերը չկան»,- նկատեց դերասանը։
Մանարյանի կարծիքով՝ հասարակությունը պետք է ևրևի պահանջարկ ներկայացնի, իսկ եթե չկան այդ հերթերը, ուրեմն չկա պահանջարկ։ Թատրոնը գալիս է հարցեր լուծելու, և այն պետք է կարողանա հասարակությանն ուղղորդել։










