Թբիլիսիում ավարտվել է կովկասյան ֆիլմերի փառատոնը
Թբիլիսիում ավարտվել է կովկասյան ֆիլմերի փառատոնը, հայտնում է apsny.ge-ն։ Հանդիսատեսը գնահատել է Հայաստանից, Ադրբեջանից, Վրաստանից և Ռուսաստանից ներկայացված ֆիլմերը։
Փառատոնի փակմանը հյուրերին ցուցադրվել է Միխայիլ Կալատոզովի «Սվանեթիի աղը» վավերագրական ֆիլմը։ Կալատոզովը ֆիլմը նկարահանել է դեռևս 1930թ.-ին, սակայն վրացի հանդիսատեսին այն ցուցադրվել է միայն այժմ։
Փառատոնի համակարգող Տինատին Լագիձեն հայտնել է, որ միջոցառման նպատակն արվեստն առանց սահմանների ներկայացնել է։
Ցուցադրություններն անցկացվել են Թբիլիսիի գրականության թանգարանում։
Փառատոնը ստեղծվել է Կովկասի կինոռեժիսորներին և դերասաններին աջակցելու նպատակով։










