2014թ. «Օսկար» մրցանակաբաշխությունը կկայանա մարտին՝ Սոչիի օլիմպիադայի պատճառով

10:43 • 26.03.13

«Օսկար»-ի հերթական մրցանակաբաշխությունը, որը յուրաքանչյուր տարի ցուցադրվում է ABC հեռուստաալիքի ուղիղ եթերում, կկայանա 2014թ. մարտի 2-ին՝ սովորականից մեկ շաբաթ ուշ, հայտնում է НТВ-ն։

 

Նման որոշում է կայացվել Ձմեռային Օլիմպիական խաղերի պատճառով, որոնք հաջորդ տարի կանցկացվեն Սոչիում՝ փետրվարի 7-23-ը։

 

Նման կերպ կինոակադեմիկոսները ցանկանում են խուսափել հեռարձակման խնդիրներից, որպեսզի հեռուստադիտողները ստիպված չլինեն ընտրություն կատարել մարզական մրցումների և տասնյակ հոլիվուդյան աստղերի մասնակցությամբ շոուի միջև։

 

Մեկ տարի անց ամեն ինչ կվերադառնա սովորական գրաֆիկին։ 2015-ին «Օսկար» մրցանակաբաշխությունը, ինչպես միշտ, կկայանա փետրվարի 22-ին։