Սերժ Թանգյանը Հայաստանում փոփոխությունների համար պայքարողներին երգ է նվիրել (ձայնագրություն)

11:07 • 26.03.13

Ամերիկահայ ռոք երգիչ Սերժ Թանգյանը դաշնակահար Տիգրան Համասյանի հետ ձայնագրել է Կոմիտասի «Գարուն ա» երգը և այն նվիրել Հայաստանում փոփոխությունների համար պայքարողներին։


Այդ մասին երգիչը տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։

 

Երգը կթողարկվի Jazz-iz-Christ ձայնագրության շրջանակներում։
 

«Ես ցանկանում են այն նվիրել բոլոր նրանց, ովքեր պայքարում են Հայաստանում դրական փոփոխությունների համար»,-գրել է Թանգյանը։