Հայտնի է Ասթրիդ Լինդգրենի անվան մրցանակակիրը
Շվեդ մանկագիր Ասթրիդ Լինդգրենի հիշատակին նվիրված միջազգային գրական մրցանակի հաղթող է դարձել նկարիչ և նկարազարդ գրքի հեղինակ, արգենտինացի Մարիսոլ Միսենտան, ով հայտնի է նաև Իսոլ անունով, հայտնում է Корреспондент-ը։
2012թ. մրցանակի հավակնորդների ցուցակը հրապարակվել էր հոկտեմբերին. թեկնածուները 207-ն էին՝ 67 երկրից։
Ժյուրին որոշել է, որ Միսենտան արժանի է մրցանակի, քանի որ «նրա աշխատանքները լի են էներգիայով և վառ զգացողություններով», բացի այդ, «նույնիսկ կյանքի մութ կողմերը նա լուսաբանում է հումորով և թեթևությամբ»։
Մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը կկայանա Ստոկհոլմում, 2013թ. մայիսի 27-ին։
Ասթրիդ Լինդգրենի հիշատակի մրցանակը շնորհվում է մանկական գրականության ոլորտում ունեցած ավանդի համար։ Մրցանակակիրը ստանում է դրամական պարգևատրում՝ 5 մլն շվեդական կրոնի չափով (մոտ 770 հազ. դոլար)։ Սա ամենախոշոր մրցանակային ֆոնդն է՝ նախատեսված մանկագիրների համար։










