Մադոննան դարձել է միլիարդատիրուհի

20:00 • 27.03.13

Ամերիկկացի երգչուհի Մադոննան այժմ միլիարդատիրուհի է, հայտնում է Huffington Post-ը՝ New York Post-ի զեկույցի հիման վրա:

 

Ըստ աղբյուրի՝ երգչուհին միլիարդ դոլարի է հասցրել իր կարողությունը MDNA համերգային շրջագայության եկամուտի շնորհիվ, որը կազմում է 305,158,363 ԱՄՆ դոլար: Սա նաև 2012-ի ամենաեկամտաբեր շրջագայությունն է եղել:

 

Աղբյուրը նշում է, որ Մադոննային սա հաջողվել է, չնայած բազմաթիվ հակասություններին և բացասական անդրադարձներին մամուլում: 54-ամյա Մադոննայի կարողությունը որոշ ժամանակ կազմել է 700 մլն դոլար: