155 մլն դոլար. Պիկասոյի Le Reve կտավը վաճառվել է ռեկորդային գնով
Աշխարհի ամենատաղանդավոր նկարիչներից մեկի՝ Պաբլո Պիկասոյի Le Reve կտավը վաճառվել է իսպանացի նկարչի գործերի համար ռեկորդային գնով՝ 155 մլն դոլարով, հայտնում է Sky News-ը։
Գնորդը Սթիվ Էյ Քոհենն է, ով Պիկասոյի սիրուհուն՝ Մարիա Թերեզա Ուոլթերին ներկայացնող կտավը ձեռք է բերել է խաղատների ոլորտի խոշոր գործարար Սթիվ Վինից։
Կայքը նշում է, որ Քոհենն ու Վինն արվեստի հայտնի միլիարդատեր հավաքորդներ են, իսկ ինչ վերաբերում է յուղաներկով արված կտավի պատմությանը, ապա Պիկասոն այն ավարտել է 1932թ.՝ իր 50-ամյակի օրը։ Le Reve-ը Պիկասոյի արդեն 3-րդ աշխատանքն է, որը վաճառվել է 100 մլն դոլարից թանկ գնով։










