Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ Հովիկ Աբրահամյանը Սոս Սարգսյանին ԱԺ Պատվո մեդալ է հանձնել
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը մարտի 27-ին այցելել է ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանին: Խորհրդարանի ղեկավարը շնորհավորել է Վարպետին Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ և հանձնել այդ առթիվ նրան շնորհված ԱԺ Պատվո մեդալը: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ լրատվական ծառայության տարածած հաղորդագրությունից։
Հովիկ Աբրահամյանը բարձր գնահատելով Սոս Սարգսյանի ավանդը հայ մշակույթի բնագավառում, առողջություն ու հետագա ստեղծագործական հաջողություններ է մաղթել նրան:










