Այսօր Թատրոնի միջազգային օրն է

10:06 • 27.03.13

Ամբողջ աշխարհում մարտի 27-ին նշվում է Թատրոնի միջազգային օրը (World Theatre Day)՝ թատերական գործիչների մասնագիտական տոնը, գրում է РИА Новости-ն։ 

 

Տոնը հռչակվել է 1961թ. Վիեննայում, ՅՈՒՆԵՍԿՕ-ին կից Թատրոնի միջազգային ինստիտուտի 9-րդ համագումարի ժամանակ, այն նշվում է յուրաքանչյուր տարի՝ սկսած 1962-ից։

 

ՅՈՒՆԵՍԿՕ-ին կից Թատրոնի միջազգային ինստիտուտը (ԹՄԻ) աշխարհի խոշորագույն ոչ պետական կազմակերպություններից է, որը զբաղվում է կատարողական արվեստով։

 

Այս տարի օրվա առիթով հանրությանը կդիմի իտալացի դրամատուրգ, ռեժիսոր, Նոբելյան մրցանակակիր Դարիո Ֆոն։

Այս օրն աշխարհի տարբեր երկրներում կցուցադրվեն լավագույն ներկայացումները, այս օրվան նվիրվում են պրեմիերաներ։