Բարսելոնայում կանցկացվի հարսանյաց նորաձևության շաբաթ

11:07 • 28.03.13

Բարսելոնայում հարսանյաց նորաձևության շաբաթն ավանդաբար անցկացվում է գարնանը և ամենակարևորներից է հարսանյաց ոլորտի միջազգային մակարդակի սրահների շրջանում, հայտնում է euromag.ru-ն։

 

Barcelona Bridal Week 23-րդ շաբաթը կանցկացվի ապրիլի 30-ից մայիսի 5-ը, Բարսելոնայի Գրան Վիա Ֆիրա ցուցադրությունների կենտրոնում։

 

Այն ներառում է 2 հիմնական իրադարձություն։ Նախևառաջ դա աշխարհի առաջատար մոդելավորողների և նորաձևության տների հագուստի և աքսեսուարների հավաքածուների ցուցադրությունն է։ Հարսանեկան նորաձևության վերջին նորույթները և 2014թ. սեզոնի հավաքածուները կներկայացվեն Pasarela Gaudí Novias ցուցադրության ընթացքում՝ ապրիլի 30-ից մինչև մայիսի 3-ը։

 

Երկրորդ իրադարձությունը կդառնա Noviaespaña միջազգային սրահը, որը կանցկացվի մայիսի 3-5-ը։


Barcelona Bridal Week-ում կներկայացվեն հարսնացուների և փեսացուների հագուստի և աքսեսուարների 230 ապրանքանիշներ, ներառյալ՝ այնպիսի բրենդեր, ինչպիսին են Rosa Clara-ն կամ Pronovias-ը:

 

Հարսանեկան նորաձևության շաբաթին կմասնակցեն հագուստի դիզայներներ 5 մայրցամաքներից՝ Բրազիլիայից մինչև Հարավային Կորեա։ Այդ օրերին ավելի քան 15 հազ. պրոֆեսիոնալներ կայցելեն Բարսելոնայի Ֆիրա, նրանց 60%-ը կլինեն արտասահմանցի հյուրեր։

 

Բացի հարսանեկան զգեստներից, տղամարդկանց կոստյումներից և աքսեսուարներից,  կներկայացվեն նաև ընկերությունների՝ արարողություններ կազմակերպելու ծառայությունները։ Այդ ընթացքում հնարավոր կլինի ծանոթանալ Իսպանիայում հարսանիք կազմակերպելու համար անհրաժեշտ բոլոր ծառայություններին։