«Հեղուկ» քանդակներ՝ կավից և մետաղից (լուսանկարներ)
Հոնկոնգցի քանդակագործ Ջոնսոն Ցանգը կավից և մետաղից հետաքրքիր աշխատանքներ է ստեղծում, գրում է adme.ru-ն։
Իր արվեստի նկատմամբ համընդհանուր ուշադրության քանդակագործը հասել է աբստրակտ և իրական կերպարների համադրության շնորհիվ, ինչպես նաև նյութերի, որոնցով նա աշխատում է։
Նա արվեստի նմուշի համար որպես հիմք է վերցնում թափվող հեղուկի էֆեկտը, որի կաթիլները վերածվում են մարդկային դեմքերի և կերպարների։
Ջոնսոն Ցանգը յուրահատուկ գործեր է ստեղծում արդեն 20 տարի։ Նա բազմաթիվ ցուցադրություններ է ունեցել ոչ միայն իր հայրենի քաղաքում, այլև Թայվանում, Կորեայում, Իսպանիայում և Շվեյցարիայում։










