20 մլն դոլարանոց պայմանագիր. Հայտնի է դարձել Ջասթին Թիմբերլեյքի՝ երաժշտության բնագավառ վերադառնալու պատճառը
Ամերիկյան հեղինակավոր Business Insider պարբերականն անդրադարձել է Ջասթին Թիմբերլեյքի ՝ երաժշտության բնագավառ շուտափույթ վերադառնալու անսպասելի որոշմանը՝ նշելով, որ բացահայտել է դրա պատճառը:
Պարբերականի տվյալներով, առեղծվածային վերադարձի պատճառը 2009թ. Թիմբերլեյքի և ամենահայտնի երգիչների համերգների կազմակերպչական հարցերով զբաղվող խոշոր Live Nation ընկերության միջև կնքված 20 մլն դոլարանոց պայմանագիրն է:
Պատմությանը մոտ կանգնած աղբյուրները նշում են, որ Live Nation-ը Թիմբերլեյքից պահանջել է այդ գումարի դիմաց հնարավորինս շուտ ալբոմ ձայնագրել և շրջագայություն կազմակերպել. հակառակ դեպքում՝ երգիչը ստիպված կլիներ վերադարձնել այդ միլիոնները:
Ընթացիկ տարվա ամռանը Թիմբերլեյքը կթողարկի նոր ալբոմն ու կմեկնի մեծ համերգային շրջագայության ՝ Միացյալ Նահանգների տարածքում:










