Ռիչարդ 3-րդի ստորագրությամբ փաստաթուղթը վաճառքի կհանվի
Լոս Անջելեսում (ԱՄՆ) ապրիլի սկզբին անցկացվելիք աճուրդում վաճառքի կհանվի Անգլիայի թագավոր Ռիչարդ 3-րդի ստորագրությամբ փաստաթուղթը, հայտնում է Лента-ն՝ վկայակոչելով Nate D. Sanders Auctions աճուրդի տան կայքին։
Փաստաթուղթը նախատեսվում է վաճառել 75-125 հազար դոլարով։
Վաճառքի հանված փաստաթուղթը ստորագրվել է Ռիչարդի կողմից մինչ գահը ստանձնելը։ Փաստաթղթի վրա գրված է «R. Gloucestre»։ Թղթի բովանդակությունը կապված է հողային վեճի հետ Ուեստմորլենդի 2-րդ կոմս Ռալֆ Նևիլի և նրա վարձակալների միջև։
Ըստ աճուրդի կազմակերպիչների՝ փաստաթուղթը ստորագրվել է մոտավորապես 1473-1477թթ., այդ ժամանակ ապագա թագավորը մոտ 20 տարեկան էր։










