Ջոել Ռոբիսոնի երազների աշխարհը. զվարճալի ճամփորդություն դեպի սյուրռեալիզմի հրաշալի երկիր (լուսանկարներ)
Կանադացի լուսանկարիչ Ջոել Ռոբիսոնը ստեղծում է յուրահատուկ լուսանկարներ, որոնցում իրական աշխարհն արտասովոր հատկություններ է ստանում, հայտնում է adme.ru-ն։
Նրա լուսանկարները, չնայած բարդ ստեղծագործական «բեմադրություններին», միշտ առանձնանում են յուրահատուկ թեթևությամբ և անմիջականությամբ, ներշնչում կենսուրախություն և մեծացնում կյանքի ընկալման ստեղծագործական ձգտումը։
Նման լուսանկարների նկատմամբ հետաքրքրությունը Ռոբիսոնը բացատրում է նրանով, որ ցանկանում է հասարակ իրերը նոր տեսանկյունից ցուցադրել մարդկանց։
Ջոելը չի թաքցնում, որ ինքնադիմանկարները ստեղծվում են մանկության տարիներին կարդացած բրիտանացի գրող Մերի Նորթոնի «The Borrowers» գրքի ազդեցության տակ, որում նկարագրվում է փոքրիկ մարդկանց կյանքը սովորական անգլիացիների տանը։










