Թուրինյան պատանքն իրական է՝ կեղծված չէ. փորձագետներ
Թուրինյան պատանքի՝ ինֆրակարմիր լույսի օգնությամբ իրականացված հերթական ուսումնասիրությունն ապացուցել է, որ այն միջնադարում չի կեղծվել, այլ իրական հին սավան է, որով, հնարավոր է, ծածկված է եղել Քրիստոսի դին, հայտնում է pravda.ru-ն։
Մի քանի դարերի ընթացքում գիտնականները վիճում էին պատանքի իրական լինելու վերաբերյալ։ Այժմ, կարծես, տարաձայնություններին վերջ կտրվի։
Պադույա քաղաքի համալսարանի (Իտալիա) պրոֆեսոր, մեխանիկական և ջերմային չափագրման ոլորտի մասնագետ Ջուլիո Ֆանտին և լրագրող Սավերիո Գաետան ուսումնասիրել են սավանի մանրաթելերը և համեմատել դրանք գործվածքների նմուշների հետ՝ սկսած մ.թ.ա. 3000 տարի առաջվանից մինչ մեր օրերը։
Վերլուծությունների արդյունքները ցույց են տվել, որ սավանի ստեղծման օրը գտնվում է մ.թ.ա. 3000թ. և մ.թ. 400թ.-ի միջև։ Սակայն որտեղից են դրա վրա հայտնվել Քրիստոսի դեմքի հետքերը, փորձագետները դեռ չեն կարող բացատրել։










